Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում