Քանի տարեկան են «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհից տուժածները

Քանի տարեկան են «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհից տուժածները

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում