Երևանի քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը հանդիպում են ունեցել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում են ունեցել. այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից։
«Հայաստանի մայրաքաղաք և մեր դեսպանությունը հյուրընկալող քաղաք Երևանը Ֆրանսիայի Լիոն, Մարսել, Փարիզ, Նիս քաղաքների և Իլ-դը-Ֆրանս շրջանի գործընկերն է։
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփեցին մեր համագործակցությանն ու 1.2 մլն բնակչություն ունեցող այս քաղաքի հավակնոտ ծրագրերին առնչվող հարցեր»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Կարծիքներ