Նիգերիայում 10 մարդ Է մահացել հյութից թունավորվելուց
Նիգերիայի հյուսիսում առնվազն 10 մարդ Է մահացել եւ ավելի քան 400-ը՝ հոսպիտալացվել թույներ պարունակող հյութի գործածումից: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել Է Նիգերիայի The Authority նորությունների պորտալը՝ վկայակոչելով Կանոյի նահանգի բժշկական իշխանություններին:
«Մենք անհանգստացած ենք ստեղծված իրավիճակից, 10 մարդ մահացել Է, եւս 400-ը հիվանդանոցներում են, հիմնական ախտանիշը երիկամային անբավարարությունն Է»,- հայտարարել Է Ամինուի նահանգի առողջապահության նախարար Իբրահիմ Ցանյավան: Նա մարդկանց հորդորել Է հանդես բերել մեծ ուշադրություն եւ չգնել տնայնագործական եղանակով արտադրված ըմպելիքներ, հատկապես մուսուլմանների համար սրբազան ռամադան պահքի ամսին: Իշխանությունները հետաքննում են Նիգերիայի հյուսիսում հյութերից թունավորման մի քանի դեպքեր: Հիմնականում տուժածները կեղծված արտադրանք են օգտագործել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ