Իսրայելում, բացառությամբ փակ տարածքների, դիմակ կրելն այլևս պարտադիր պայման չի լինի
Ճապոնիայի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Տարո Ասոն ուրբաթ օրն արձագանքել է Չինաստանի ԱԳՆ առաջարկին՝ վթարային «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից ջուր խմելու վերաբերյալ։ Ճապոնիան մտադիր է այդ ջուրը նետել թափել օվկիանոս։
Երեքշաբթի Ասոն ասել է, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում մաքրված ջուրը կարելի է խմել, քանի որ բոլոր ռադիոնուկլիդների մակարդակը, բացառությամբ տրիտիումի, 7 անգամ ցածր կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից (ԱՀԿ) և 40 անգամ ցածր՝ ճապոնական ստանդարտներից։
Դրան ի պատասխան՝ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի կոյուղին կամ աղբի դույլը չէ՝ այնտեղ վնասված ատոմակայանից ռադիոակտիվ ջուր թափելու համար, և նաև խորհուրդ է տվել «որոշ ճապոնացի քաղաքական գործիչների» խմել այդ ջուրը, և նոր միայն խոսել դրա անվտանգության մասին:
«Դուք կարող եք այն խմել: Դա սովորական բան է», – Ասոյի խոսքերն է մեջբերում NHK հեռուստաալիքը:
Կարծիքներ