Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 89 դոլարը

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 89 դոլարը

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի 2022 թվականի մարտի մատակարարումների ֆյուչերսային պայմանագրի արժեքը աճել է 1,73%-ով և հասել 89,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Վերջին անգամ Brent-ը մեկ բարելի դիմաց գերազանցել է 89 դոլարը 2014 թվականի հոկտեմբերին։

Մոսկվայի ժամանակով ժամը 04:53-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 88,95 դոլար (+1,65%)։

WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 1,71%-ով՝ հասնելով 86,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում