Լուկակուն լավ խաղ անցկացրեց. Կոնտե

Լուկակուն լավ խաղ անցկացրեց. Կոնտե

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Խետաֆեի» նկատմամբ  տարած հաղթանակը:

«Լուկակուն շատ լավ գոլ խփեց ՝ հիանալի կերպով ներխուժելով տուգանային: Այնուհետև նա բաց թողեց դուբլի հեղինակ դառնալու լավ շանսը, բայց ես գոհ եմ նրա խաղից: Գոհ եմ նաև Էրիկսենի խաղին. նա հասկանում է, որ ես պետք է այս կամ այն որոշումը կայացնեմ կազմի ընտրության հարցում»,-ասել է Կոնտեն:
 
Հիշեցնենք, որ միլանյան թիմում գոլի հեղինակ են դարձել Լուկակուն և Էրիկսենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում