85-ամյա Սիլվիո Բերլուսկոնին ամուսնացել է 32-ամյա պատգամավորի հետ (լուսանկարներ)

 85-ամյա Սիլվիո Բերլուսկոնին ամուսնացել է 32-ամյա պատգամավորի հետ (լուսանկարներ)

Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է 32-ամյա Մարտա Ֆաշինայի հետ։ Նրանց հարաբերությունները զարգացել են գրասենյակային սիրավեպի լավագույն ավանդույթներով, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ երիտասարդ հարսնացուն Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է և «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ, որը գլխավորում է նրա  ամուսինը։

Հարսանիքը կազմակերպվել է միլիարդատերերի «ավանդույթների» համաձայն՝ դիզայներական հանդերձանքով և հսկայական տորթով։ Մոտ 60 հյուրեր հավաքվել էին Միլանի մոտ գտնվող Villa Gernetto կոչվող 18-րդ դարի վիլլայում:

Փեսացուն հագել էր Armani կապույտ կոստյում, իսկ հարսնացուն՝ ձյունաճերմակ Antonio Riva զգեստ՝ չորս մետրանոց քողով։

Իր երրորդ կնոջը, ով իրենից փոքր է 53 տարով, քաղաքական գործիչը հանդիպել է դեռ 2018 թվականին, սակայն նրանց հարաբերությունները սկսվել են ավելի ուշ՝ 2020 թվականին։

Պարբերականը հավելում է, որ ամուսնությունը կրել է խորհրդանշական բնույթ և օրենքով չի գրանցվել: Պատճառը Բեռլուսկոնիի՝ մի քանի միլիարդ դոլար գհնահատվող կարողության շուրջ վեճն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում