Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն. Սրբուհի Գրիգորյան

Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն. Սրբուհի Գրիգորյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի քանի «գիտունիկներ» ասում են՝ ժամանակակից գրողներին պետք է մտցնենք դպրոցական դասագիրք, որ հայտնի դառնան։

Հարգելիներ, թողեք թող գրականության դասագրքերի, ծրագերի մասին խոսեն փորձառու ուսուցիչներն ու գրականագետները...

Իսկ ժամանակակից գրողներին ո՞վ է արգելում թող գրեն, տպագրվեն։ Կարդալու բան լինի՝ կկարդան, իրար կփոխանցեն, հայտնի կդառնան, դպրոցականի ուսումնասիրության բան կլինի մեջը՝ մասնագետները կքննարկեն, կներառեն...

Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել։

Մի նեղացրեք քննարկումները։

Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն։

Մենք պետք է ունենանք ազգային դպրոց»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում