Զինծառայողների և ոստիկանների կենսաթոշակների հետ կապված փոփոխություն է նախատեսվում
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննվել առանց ժամկետային սահմանափակման։
Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:
Կարծիքներ