Թրամփը մտադիր է կրճատել Հարավային Կորեայում գտնվող ամերիկացի զինվորականների թիվը. The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականների թվի կրճատման հնարավորությունը, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Պենտագոնը Սպիտակ տուն է ներկայացրել Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատման երկու տարբերակ, քանի որ երկու երկրները նախկինի պես տարակարծիք են Թրամփի այն պահանջի հարցում, թե Սեուլը պետք է էականորեն մեծացնի ԱՄՆ-ի զորքերի ներկայության համար վճարվող գումարը»,- գրում է պարբերականը:
Թրամփի վարչակազմի պաշտոնյաները, ըստ թերթի, հրաժարվել են մեկնաբանելՀարավային Կորեայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ ծրագրերը և հայտնել, որ նման որոշում կայացված չէ:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր կրճատել Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը՝ 34,5 հազարից հասցնելով 25 հազարի: Պատճառն այն է, որ Բեռլինը ուշացրել է ՆԱՏՕ-ում իր վճարումները:
Հավելենք նաև, որ այժմ Հարավային Կորեայում գտնվում է 28,5 հազար ամերիկացի զինծառայող:
Կարծիքներ