Առնվազն 14 վենեսուելացի է զոհվել Չիլիում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 14 վենեսուելացի միգրանտ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել են Կորոնել քաղաքի տնակային թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են քաղաքի քաղաքապետարանից։
«Ցավով հայտնում ենք մեր համայնքի 14 բնակիչների մահվան մասին։ Երեք ընտանիք, այդ թվում՝ ութ անչափահաս և վեց մեծահասակ, զոհվել են հրդեհի հետևանքով», - AFP-ին ասել է հարավային քաղաքի փոխքաղաքապետ Խավիեր Վալենսիան ։
Նա նաև հավելել է, որ մահացածները Վենեսուելայի քաղաքացիներ են, որոնք ապրում են անբարենպաստ պայմաններում։
Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։
Կարծիքներ