Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մոտ ժամանակներս Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն Հռոմ՝ պորտուգալացի մասնագետի հետ բանակցություններ վարելու:

Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն անձամբ է ուզում բանակցություններ վարել և հույս ունի, որ Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը կօգնի իրեն համոզել պորտուգալացուն: Նշվում է, որ Ռոդրիգեսը հույս ունի նրա հետ պայմանագիր կնքել մինչև հունվարի վերջ:

Հիշեցնենք, որ նրան գլխավոր մարզչի դերում ուզում է տեսնել նաև Պորտուգալիայի հավաքականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում