Հայիթիում առևանգված 17 միսիոներներից երկուսն ազատ են արձակվել

Հայիթիում առևանգված 17 միսիոներներից երկուսն ազատ են արձակվել

ԱՄՆ-ից և Կանադայից Հայիթիում առևանգված 17 քրիստոնյա միսիոներներից երկուսն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ հայտնի դարձավ, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ազատ արձակված միսիոներներն ապահով են։ Նրանց անունները, գտնվելու վայրը և ազատ արձակման պատճառները չեն հաղորդվում։

Հոկտեմբերի 16-ին Պորտ-օ-Պրենսում առևանգվել են 17 քրիստոնյա միսիոներներ և նրանց ընտանիքները, այդ թվում՝ 16 ԱՄՆ քաղաքացի և մեկ կանադացի։ Նրանք ավտոբուսում էին, որը ուղեւորվում էր օդանավակայան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում