«Ռոմա» - «Ջենոա» խաղում Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

«Ռոմա» - «Ջենոա» խաղում Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Իտալական Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց  «Ջենոային»։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո 82-րդ րոպեին Աֆենա Գյանը բացեց հաշիվը: 94-րդ րոպեին 18-ամյա գանացին խփեց երկրորդ գոլը:

Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասանկցեց ամբողջ հանդիպմանը: Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ այս խաղից հետո «Ռոման» 22 միավորով 5-րդն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում