Գառնի համայնքում իրականացվում են աննախադեպ շինաշխատանքներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 53,5 մլն դոլար է։ ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի ընտրված տարածաշրջաններում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտից ստացվող աջակցության ավելացման համար:
Ենթադրվում է, որ Ծրագրի իրականացմամբ ՀՀ 9 մարզերում բնակիչներին և զբոսաշրջիկներին հասանելի կլինեն որակյալ հանրային ենթակառուցվածքներ, տարածաշրջանում կավելանա մասնավոր հատվածի ներդրումների ծավալը, իսկ վերականգնված մշակութային ժառանգության վայրերում և քաղաքներում` փոքր և միկրո ձեռնարկությունների քանակը:
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՏՏԵԶ ծրագրի շրջանակներում նախատեսված էր իրականացնել չորս ենթածրագրեր ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։
Նախատեսված չորս ենթածրագրերից երկուսը արդեն ավարտվել են և հանձնվել զբոսաշրջիկներին և համայնքի բնակիչներին։ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը գտնվում է ավարտական փուլում, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը գտնվում է ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին։
Կարծիքներ