Արցախում այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը

Արցախում այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը:

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով`

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 13.00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում