ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 202 հրդեհի, 2 փլուզման, 1 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 84 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 179 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 4 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում