Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարում է պատվաստանյութը
Ֆրանսիայի Իշխանությունները հաստատել են երրորդ լոքդաունը: Կառավարությունը դիմակայության ամենաարդյունավետ միջոցը համարում է պատվաստումը՝ գրում է Euronews-ը: Բնակչությանը պատվաստելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար երկրի զինված ուժերը պատրաստակամություն են հայտնել ստեղծել հավելյալ ենթակառուցվածքներ:
Երկիրն այսօր համարվում է Եվրոպայի՝ կորոնավիրուսով առավել վարակված պետությունը: Մեկ օրում այնտեղ հայտնաբերվել է գրեթե 67 հազար նոր վիրուսակիր, համաճարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է մոտ 4900000 մարդ, COVID-19-ից ավելի քան 5300 հիվանդ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
ԵՄ երկրների իշխանությունները սահմանափակումներ են հաստատում և մասամբ դադարեցնում են տնտեսական կյանքը, քանի որ, իրենց տեսանկյունից, դա վարակակիրների թիվը նվազեցնելու և հիվանդանոցային համակարգի փլուզումը կանխելու միակ միջոցն է:
Պորտուգալիայում չեն վերացվել Իսպանիա մեկնելու սահմանափակումները, դրանք կերկարացվեն ևս 10 օրով:
Հունաստանում ներկա սահմանափակումները տարածվում են նաև ներքին ճանապարհորդությունների վրա, ներքին թռիչքների համար կտևեն ևս մեկ շաբաթ, միջազգային թռիչքների դեպքում կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:
Կարծիքներ