Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն
![Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ փակ կլինեն](https://freenews.am/uploads/images/image_750x_664e2dac53ec4.jpg)
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ