Տեղեկատվություն՝ Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ՝
Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թ.ի դեկտեմբեր ամսվա և 2021 թ. բոլոր ամիսների համար:
Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թ. դեկտեմբեր ամսվա և 2021 թ. համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
3) 2020 թ. դեկտեմբեր և 2021 թ. հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 15000 ՀՀ դրամի չափով,
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ.
4) 2021 թ. ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 10000 ՀՀ դրամի չափով,
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ/ժ ներառյալ:
5) 2021 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 5000 ՀՀ դրամի չափով:
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ/ժ ներառյալ:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները:
Կարծիքներ