Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները Տոկիոյում կհանդիպեն
Հինգշաբթի օրը Ճապոնիայի մայրաքաղաքում դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ վեցերորդ սերնդի կործանիչի համատեղ մշակումը:
Եռակողմ հանդիպումներից բացի, Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան երկկողմ բանակցություններ կանցկացնի նաև իր իտալացի և բրիտանացի գործընկերների հետ։ Այս կապակցությամբ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է, որ Մեծ Բրիտանիան և Իտալիան Տոկիոյի գլոբալ ռազմավարական գործընկերներն են, որոնց հետ Ճապոնիայի իշխանությունները կիսում են հիմնարար արժեքները։
Կարծիքներ