Օրբանը եվրագավաթների նոր ռեկորդ է գրանցել

Օրբանը եվրագավաթների նոր ռեկորդ է գրանցել

«Գենտի» հարձակվող Գիֆտ Օրբանը դարձել է ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը, հայտնում է Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Չորեքշաբթի օրը 20-ամյա նիգերիացին Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում երեք անգամ (4-1) գրավեց «Ինստանբուլ Բաշակշեհիրի» դարպասը։ Օրբանը գոլի հեղինակ է դարձել 31-րդ, 32-րդ և 34-րդ րոպեներին։ Հեթ-տրիկի հեղինակ դառնալու համար նրանից պահանջվեց 3 րոպե 25 վայրկյան։

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է ձևակերպել (6 րոպե 12 վայրկյան) «Ռեյնջերսի» դեմ խաղում։

Եվրոպա լիգայում այս ցուցանիշով լավագույնը «Լեսթերի» հարձակվող Պատսոն Դական է (9 րոպե 34 վայրկյան), ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Սպարտակի» հետ խաղում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում