Ռուսաստանն արձագանքել է Դանիայի կողմից 15 ռուս դիվանագետի արտաքսման մասին տեղեկությանը
Դանիան արտաքսել է 15 ռուս դիվանագետի: Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարը, փոխանցում է Reuters-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով տեղեկությանը, մասնավորապես նշել է, որ Մոսկվան այս առնչությամբ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությունում Դանիայի օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ:
Կարծիքներ