Փարիզի Օլիմպիական խաղերում կկրճատվեն ծանրամարտի քաշային կարգերը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ի հետ համատեղ մշակել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը: Դրանք են՝ տղամարդիկ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր քաշ, կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ քաշային կարգեր:
Ի դեպ, անցած տարի Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումներն անցկացվել են տղամարդկանց ութ և կանանց հինգ քաշային կարգերում:
Կարծիքներ