ՕԽ բոլոր ասուլիսները կհեռարձակվեն առցանց

ՕԽ բոլոր ասուլիսները կհեռարձակվեն առցանց

Միջազգային օլիմպիական կոմիտեն  և Տոկիո-2020  կազմկոմիտեն հրապարակել էին  Օլիմպիական խաղերի մասնակիցների  COVID անվտանգության առաջին  ուղեցույցը: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մշակվել  և լույս է  տեսել  ԶԼՄ -ների ներկայացուցիչների համար աշխատանքային առաջին ձեռնարկը։ Այն ներառում է նույն կանոնները, ինչը մասնակիցների համար է։ Հստակեցվել է  աշխատանքի  ձևաչափը հարցազրույցի վայրերում և մամուլի կենտրոններում: Բոլոր ասուլիսները հասանելի կլինեն առցանց։

ՄՕԿ-ի և կազմկոմիտեի ամենօրյա ճեպազրույցները և մեդալների հանձնման արարողություններին հաջորդող մամուլի ասուլիսները ուղիղ կհեռարձակի տեղեկատվական համակարգը։ Դրանք կարխիվացվեն հետագայում ըստ պահանջի օգտագործելու համար: 

Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա  COVID-19 սպա, որը մշտական  շփման մեջ կլինի ՄՕԿ-ի, կազմկոմիտեի և տեղական առողջապահական կազմակերպությունների հետ: 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում