Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ:
Այս մասին գրում է Calciomercatoweb-ը: Մխիթարյանով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Թուրինյան ակումբում սպասում են, թե արդյոք հայ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ, թե` ոչ:
Մխիթարյանը մոտ է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը երկարացնելուն: Եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հայ կիսապաշտպանը չկնքի նոր պայմանագիրը` կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 20 խաղի` խփել է 9 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:
Կարծիքներ