Նիգերիայում ռմբակոծության հետևանքով զոհվել է 27 մարդ

Նիգերիայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 27 հովիվ է զոհվել։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նրա խոսքով՝ ևս մի քանի մարդ վիրավորվել է։
Նիգերիայում հաճախակի են վեճեր ֆերմերների և հովիվների միջև հողի իրավունքների և ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ: Այս վեճերը երբեմն ուղեկցվում են բռնությամբ և հանգեցնում զինված բախումների։
Կարծիքներ