ԱՀԿ-ն հայտնել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի իր աշխատակիցների հետ կապի կորստի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի կարողանում կապ հաստատել Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի իր կենտրոնների հետ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն կորցրել է կապը Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի իր համակարգողների հետ՝ հիվանդանոցի վրա կրկնվող հարձակումների մասին սարսափելի հաղորդագրությունների ֆոնին», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը մտահոգված է բուժաշխատողների և հիվանդների անվտանգությամբ և կոչ է անում «անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում» և հիվանդների անխոչընդոտ և անվտանգ տարհանում։
Կարծիքներ