Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ավելի՝ քան 150 թունելի և ստորգետնյա օբյեկտների ոչնչացման մասին
Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում Իսրայելի զինված ուժերը ոչնչացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 150 թունելներ և ստորգետնյա այլ օբյեկտներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ռեզերվում գտնվող խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները թունելներն օգտագործում են զինամթերք պահելու, ինչպես նաև իսրայելական զինվորականների վրա անակնկալ հարձակումներ իրականացնելու համար։
Կարծիքներ