Տավուշում մեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում․ կա զոհ

Տավուշում մեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում․ կա զոհ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում,  դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել  փրկարար ծառայության  փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ:

Փաստի առթիվ  հարուցվել է  քրեական գործ: Մեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ է դուրս վերվել գետից:

Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում