Մասիսում պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մասիսում պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ՝ տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում