Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ պատգամավորները քաշքշում են միմյանց (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում Ազգային ժողովում կրքերը բորբոքվեցին։
Սարգսյանն իր ելույթում կոշտ արտահայտություններ էր հնչեցնում, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նրան կոչ արեց կոռեկտ արտահայտվել։
Ելույթի ավարտից հետո Սարգսյանը ԱԺ ամբիոնից դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին, որն այդ պահին նույնպես գտնվում էր դահլիճում և ասաց. «Դուք այն դատավորն եք, որն առանց իմ աչքերի մեջ նայելու ինձ կալանավորելու որոշում է կայացրել»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հորդորեց Սարգսյանին չանել նման արտահայտություններ, ինչից հետո իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիր և կառավարող ուժի պատգամավորների միջև սկսվեցին փոխադարձ վիրավորանքներ հնչել, որից հետո ԱԺ նախագահը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, և եղավ քաշքշուկ:
Սիմոնյանը խնդրեց հեռացնել դահլիճից Արթուր Սարգսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ