Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ծառատունկի. նախատեսվում է տնկել 25 հազար տնկի
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցել համապետական ծառատունկի շրջանակներում, ապրիլի 25-ին կայանալիք ծառատունկին, որի շրջանակում Երևան քաղաքում նախատեսվում է տնկել 25000 տնկի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծառատունկը կիրականացվի Հրազդանի կիրճում (Մանկական երկաթուղու մուտք), Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասի կանաչ գոտում:
Կարծիքներ