Sony Pictures-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
ony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում, հայտնում է Variety պարբերականը:
Ավելի վաղ ընկերությունը կասեցրել էր իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանի տարածքում:
«Մենք աջակցում ենք ողջ աշխարհի ձեռնարկություններին, որոնք ներկայում դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում և աջակցում ենք հումանիտար ջանքերին, որոնք գործադրվում են Ուկրաինայում»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերուն:
Կարծիքներ