Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Նեթանյահուի կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցերին. ՏԱՍՍ
Շաբաթ օրը Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է տեղի ունեցել, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականության և նրա առաջարկած դատական բարեփոխումների հետ։
Ամենաբազմամարդ հանրահավաքը, ինչպես նախորդ շաբաթներին, տեղի է ունեցել Թել Ավիվում, որտեղ հատկապես ուժեղ են ընդդիմադիր տրամադրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դրոշներով և պաստառներով ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում գտնվող Հաբիմ հրապարակում և այնտեղից երթ են կազմակերպել դեպի Թել Ավիվի արևելքում գտնվող կառավարական շենքերի համալիր, որտեղ ավանդաբար մեծ հանրահավաք էր անցկացվում։
Բանախոսները սուր քննադատության են ենթարկել Նեթանյահուին և նրա քաղաքական կուրսը, դատապարտել են դատաիրավական բարեփոխումների նախագիծը՝ պնդելով, որ դա կհանգեցնի իսրայելական ժողովրդավարության կործանմանը և բռնապետության հաստատմանը։
Ցուցարարներն ակտիվորեն ծածանել են Իսրայելի դրոշները և վանկարկել՝ «Ժողովրդավարություն» և «Իսրայելը բռնապետություն չէ»։
Կարծիքներ