Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 370 հազար մարդ. BFM
Առնվազն 368,000 մարդ մասնակցել է շաբաթ օրը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին՝ երեքշաբթի 1,3 միլիոնից պակաս: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ փարիզյան ցույցին մասնակցել է 48.000 մարդ՝ 33.000-ով պակաս, քան նախորդ անգամ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Փարիզում ցույցի ժամանակ, ըստ ոստիկանության պրեֆեկտուրայի վերջին տվյալների, բերման է ենթարկվել 30 մարդ։
Ցուցարարների մի շարասյուն ավարտել է իր երթը դեպի արևելյան Փարիզի Ազգերի հրապարակ:
Այս պահին բողոքի ակցիան, մոտենում է ավարտին, բազմաթիվ ցուցարարներ արդեն լքել են հրապարակը
Կարծիքներ