Ֆրանսիայի կառավարությունը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել
Ֆրանսիայի կառավարությունը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել, ինչը պաշտոնյաներին ավելի մեծ լիազորություններ է տալիս COVID-19-ի տարածումը զսպելու համար նոր միջոցներ սահմանելու համար, հաղորդում է Reuters-ը:
Կառավարությունը հայտարարել է, որ համաճարակը աղետ է դարձել հանրային առողջապահության համար, որը սպառնում է հասարակության առողջությանը եւ արդարացնում խիստ միջոցների ընդունումը:
Կառավարության հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ քայլեր է իրականացնելու, բայց արտակարգ դրությունը իշխանություններին տալիս է կոշտ գործողություններ ձեռնարկելու իրավական լիազորություն:
Կարծիքներ