Երևանի հասարակական տրանսպորտում թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ են իրականացվում

Երևանի հասարակական տրանսպորտում թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ են իրականացվում

Երևանի քաղաքապետարանը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում է, որ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։

Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում են նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։

QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում