Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 17 միլիոնը
Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր աշխարհում ավելի քան 17,02 մլն մարդ է վարակվել, որից 667,000-ը մահացել է։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ավելի քան 4,42 մլն վարակակիր է գրանցվել: Դրան հաջորդում է Բրազիլիան 2,55 մլն վարակակրով։ Երրորդը Հնդկաստանն է 1,53 մլն հիվանդով, գրում է ՌԲԿ-ն։
Ռուսաստանը վարակակիրների թվով 4-րդ հորիզոնականում է՝ 827,000 վարակված։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը 5-րդն է, որտեղ հիվանդության 471,000 դեպք է գրանցվել։
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 150,000-ը։ Դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում բացարձակ թվերով, իսկ երկրորդը Բրազիլիան է, որտեղ վարակից 90,000 մարդ է մահացել։ Սակայն, եթե դիտարկել մահացածների քանակը երկրի բնակչության համեմատ, ապա Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Շվեդիայում այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։
Կարծիքներ