Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ վերջնական՝ երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա երկու շաբաթից։
Նա նշել է, որ իշխող կուսակցությունը մտադիր է ընդունել օրենքը՝ չնայած բողոքի ցույցերին։
Կարծիքներ