Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Թուրքիան տարբերակներ է ուսումնասիրում Իսրայելի դեմ դատական հայցին մասնակցելու համար, որն ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

 

Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Հարավային Աֆրիկայի՝ հայց ներկայացնելու առաջին օրվանից մենք աջակցել ենք այս քայլին և վերահսկում ենք զարգացումները՝ իրավական տեսանկյունից պարզելու, թե ինչպես և ինչ հիմքերով կարող ենք միանալ այս հայցին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում