Սանտո Դոմինգոյի օդանավակայանի մոտ ավիավթարի հետևանքով ինը մարդ է զոհվել

Սանտո Դոմինգոյի օդանավակայանի մոտ ավիավթարի հետևանքով  ինը մարդ է  զոհվել

Առնվազն ինը մարդ է զոհվել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի ծայրամասում տեղի ունեցած թեթև ավիավթարի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը ։

Նրա խոսքով՝ մահացածների թվում երկու անչափահաս կա։ Մահացածներից երեքը դոմինիկացիներ էին, վեցը՝ ԱՄՆ քաղաքացիներ։

Նախնական տվյալներով՝ Օռլանդո (ԱՄՆ) ուղեւորվող ինքնաթիռը թռիչքից հետո փորձել է վայրէջք կատարել Լաս Ամերիկասի օդանավակայանում՝ ինքնաթիռում տեխնիկական խնդիրների հայտնաբերման պատճառով։ Իրավապահները պարզում են միջադեպի պատճառները, օդային հանգույցի կասեցման մասին չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում