ՆԱՏՕ-ն մայիսի 19-ին կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն մայիսի 19-ին կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքը մայիսի 19-ին կանցկացնի շտաբների ղեկավարների հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (APR) գործընկեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի մայիսի 19-ի նիստը ՆԱՏՕ-ի 30 երկրների Գլխավոր շտաբների պետերին թույլ կտա քննարկել դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման աշխատանքային նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, այն կանցկացվի Ֆինլանդիայի, Շվեդիայի և Ուկրաինայի գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում