Nespresso-ի ֆաբրիկայում, սուրճի տոպրակներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ հայտնաբերվել է ավելի քան 500 կիլոգրամ կոկաին։ Այս մասին հաղորդվում է Ֆրիբուրգ կանտոնի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտնաբերվածի արժեքը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար։
Ոստիկանությունից հայտնել են, որ ընկերությունն ինքն է իրավապահներին տեղեկացրել արգելված նյութի մասին, որը հայտնաբերվել է Բրազիլիայից բերված սուրճի հատիկների պարկերը դատարկելիս։
Ոստիկանությունում կոկաինի մաքրությունը գնահատվել է 80%, իրավապահ մարմինների տվյալներով՝ բեռը նախատեսված է եղել եվրոպական շուկայի համար։
Կարծիքներ