Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում

Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում

Երկրաշարժ  է գրանցվել Հայաստանում՝ Վրաստանի սահմանից 150 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ՀՀ-ի Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտակայքում:

Ցնցումներ են զգացվել Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում: Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Թեա Գոդոլաձեի խոսքով` նախնական տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 բալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել.

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում