Ուկրաինայի չեզոքությունը կարող է կարգավորել հակամարտությունը. Քիսինջեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոքությունը դեռ կարող է դիտարկվել որպես հակամարտության կարգավորման վերջնանպատակ:
Ըստ նրա՝ չնայած դրան, հակամարտության կարգավորման հնարավորություններն այժմ ավելի քիչ են, քան առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին, որն անցկացվել է Դավոսում՝ Քիսինջերը հիշեցրել է, որ հոդվածում, որը գրվել է ութ տարի առաջ, ինքը «իդեալական» տարբերակ է համարել Ուկրաինայի գոյությունը որպես չեզոք տեսակի պետություն, որը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի և Եվրոպայի միջև:
«Կարծում եմ՝ այսօր նման հնարավորությունը նույնքան իրատեսական չէ, սակայն դեռ կարող է ընկալվել որպես վերջնանպատակ»,-նշել է Քիսինջերը:
Կարծիքներ