Ռոնալդուի ավագի թեւկապը 63 հազար եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուդում

Ռոնալդուի ավագի թեւկապը 63 հազար եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուդում

Քրիշտիանու Ռոնալդուի ավագի թեւկապը, որը նա գետին Էր նետել Բելգրադում Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ, 7,5 միլիոն դինարով (63,8 հազար եվրոյով) վաճառվել Է Սերբիայի բարեգործական աճուրդում: Այս տվյալներն ապրիլի 2-ին հրապարակել Է բարեգործական աճուրդի առցանց պորտալը, որտեղ երեք օր շարունակ խաղագումարների պայքար Է ընթացել:

Հաղորդվում Է, որ աճուրդը փակվելուց առաջ վերջին րոպեներին թեւկապի համար պայքարն ակտիվացել Է: Գինը 6 միլիոն դինարից հասել Է մինչեւ 7,5 միլիոն դինար, սակայն վերջին վայրկյաններին MozzartBet լոգինով աճուրդի մասնակիցն իր մրցակիցներից առաջ Է անցել նվազագույն 10 դինարով: «Փողը կուղարկվի հիվանդ երեխայի բուժմանը»,- հայտնել են կազմակերպիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում