ԱՄՆ-ում պիկապը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին․ կան տուժածներ

ԱՄՆ-ում պիկապը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին․ կան տուժածներ

ԱՄՆ Արիզոնա նահանգի Շոու-Լոու քաղաքում պիկապը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին։ 8 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Մեքենան բախվել է հեծանվարշավի մասնակից մի քանի մարդու, ինչից հետո վարորդը լքել է դեպքի վայրը։ Հետապնդման ժամանակ ոստիկանները կրակել են նրան։ Վերջինիս վիճակը կայուն ծանր է։

Հեծանվորդներից 6-ը հոսպիտալացվել են, նրանցից 4-ի վիճակը կրիտիկական է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում