Տոկիո-2020. Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 47-րդն է

Տոկիո-2020. Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 47-րդն է

Տոկիոյի ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում, ընդհանուր մեդալային հաշվարկով Հայաստանը հայտնվեց 47-րդ տեղում։ 17 մարզիկով ներկայացած ՀՀ հավաքականը 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճեց։

Հիշեցնենք, որ 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվեց շրջանցել Չինաստանին։ Ամերիկացիներն արդեն 4-րդ անգամ դարձան Օլիմպիական խաղերի հաղթող։

Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու (33-ով ավելի, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում